86 տարեկան հասակում մահացել է միլիարդատեր և հնդկական Tata Group կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ռաթան Թաթան։
Նա սերում էր ազդեցիկ հնդկական Թաթա ընտանիքից։ Նա ղեկավարել է Tata Group-ը 1990- 2012 թվականներին, իսկ 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի փետրվարը եղել է ընկերության ժամանակավոր նախագահը:
1868 թվականին հիմնադրված Tata Group-ը հնդկական խոշորագույն ընկերություններից մեկն է։ Ընկերությունն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, նյութերի և քիմիական նյութերի արտադրության ոլորտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում