Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը երկարաձգվել է

1 Min Read

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մեկ տարով, և մինչև տարեվերջ վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ:

Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի: Ակնհայտ է, որ շահառուների թիվն կավելանա, և նախատեսվում է, որ մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ այն կկազմի մոտ 18000:

Տվյալ պահի դրությամբ՝ ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված վարկի գումարը կազմում է շուրջ 35 մլրդ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով