Ռամզան Կադիրովը արյան վրեժ է հայտարարել Wildberries-ի պատճառով

1 Min Read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արյան վրեժ է հայտարարել Պետդումայի պատգամավորներ Բեկխան Բարախոևի, Ռիզվան Կուրբանովի, ինչպես նաև սենատոր Սուլեյման Քերիմովի դեմ։ Կադիրովը պնդում է, որ Wildberries ընկերության շուրջ կոնֆլիկտի պատճառով նրանք ավելի վաղ պատվիրել են իր սպանությունը։

«Նրանք ունեն իրենց բիզնեսները, և նրանք ոչ միայն խլել են այդ կնոջ [Տատյանա Կիմի] բիզնեսը, այլ նույնիսկ հրամայել են սպանել ինձ»,-հայտարարել է Կադիրովը Չեչնիայում հանրապետության անվտանգության ուժերի հետ հանդիպման ժամանակ։

Տարածաշրջանի ղեկավարը պնդում է նաև, որ Քերիմովն իրեն վերացնելու համար առաջարկել է 100 միլիոն (նա չի նշել արժույթ

Կադիրովը հավելել է, որ արյան վրեժ է հայտարարում նշված անձանց նկատմամբ, սակայն պատրաստ է դադարեցնել այն, եթե նրանք ապացուցեն իրենց անմեղությունը և հերքեն մեղադրանքները։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով