Կառավարության այսօրվա նիստում որոշվել է 2,7 մլն դրամ ուղղել սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի ապահովմանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դիմել է նախարարությանը՝ նշելով, որ թափուր հաստիքների համալրման արդյունքում՝ իրենց անհրաժեշտ է մինչև տարեվերջ լրացուցիչ 2,7 մլն դրամ (իրենց շահառուների թիվը փաստացի ավելացել է առաջին կիսամյակում 37, երկրորդ կիսամյակում 38 շահառուով) սոցփաթեթի գումար։ Ամբողջ գումարն ուղղվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության սոցփաթեթի շահառուների սոցփաթեթի իրավունքի շարունակականությունն ապահովելուն։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սոցփաթեթի շահառուներին սոցիալական փաթեթի տրամադրումը՝ որպես սոցիալական, կրթական և այլ խնդիրների ապահովման նպատակով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում