11 անհայտ կորածների (ինչպես նաև գերևարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս կտրամադրվի 300 հազարական դրամ սոցիալական աջակցությունը:
Դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին: Այս որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից (սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցներից) կպահանջվի 6.6 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում