Ո՞ր մարզին որքա՞ն գումար այսօր հատկացրեց կառավարությունը

1 Min Read

1 մլրդ 391 մլն դրամ է կառավարությունը որոշել  հատկացնել մարզպետների աշխատակազմերին: Այս գումարով  20 սուբվենցիոն ծրագիր է համաֆինանսավորվելու:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ ծրագրերը 18 համայնքներում են իրականացվելու:

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝

Արագածոտնի մարզին՝  2 ծրագրի համար 278 մլն դրամ,

Արարատի մարզին՝ 3 ծրագրի համար 102 մլն դրամ,

Արմավիրի մարզին՝ 4 ծրագրի համար 249 մլն դրամ,

Գեղարքունիքի մարզին՝ 3 ծրագրի համար 180 մլն դրամ,

Կոտայքի մարզին՝ 2 ծրագրի համար 348 մլն դրամ,

Շիրակի մարզին՝ 1 ծրագրի համար 47 մլն դրամ,

Սյունիքի մարզին՝ 1 ծրագրի համար 79 մլն դրամ,

Վայոց Ձորի մարզին՝ 3 ծրագրի համար 35 մլն դրամ,

Տավուշի մարզին՝ 1 ծրագրի համար 71 մլն դրամ:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով