«Մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնելու համար. Եվրահանձնաժողովի որոշումը

1 Min Read

«ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ճգնաժամից տուժած մարդկանց»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում

Եվրամիությունը հայտարարել է, որ գործարկել է «մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնություն հասցնելու նպատակով:

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ երեք նախնական չվերթ է նախատեսել՝ Իտալիայից և Դուբայից մատակարարումներ հասցնելու համար հակամարտությունից տուժած երկիր, որոնցից առաջինը Բեյրութ կժամանի արդեն ուրբաթ:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` բեռը ներառում է վերմակներից մինչև կացարանի լրակազմեր, դեղամիջոցներ:

Անցյալ շաբաթ ԵՄ-ն հայտարարել էր, որ ի պատասխան շարունակվող բռնությունների 30 միլիոն եվրոյով ավելացնում է Լիբանանում մարդասիրական օգնության ծախսերը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով