Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել 13 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային։
Լիտվայի ֆինանսների նախարար Գինտարե Սկայիստեն ընդգծել է, որ Լիտվան շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային կրթության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում։ Նա միաժամանակ միջազգային գործընկերներին կոչ է արել միանալ այդ ջանքերին՝ ամրապնդելու համար ուկրաինացիների հավատն ապահով և բարգավաճ ապագայի նկատմամբ:
2022 թվականի պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի վերակառուցման ծրագրերին Լիտվան Հիմնադրամի միջոցով արդեն 24 միլիոն եվրո է ուղղել։
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային Լիտվայի տրամադրած ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը հասել է գրեթե 1,5 միլիարդ եվրոյի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում