🔸Գնահատեք այն մարդկանց, ովքեր գալիս են այն պահերին, երբ վատ վիճակում են ոչ թե իրենք, այլ դուք:
🔸Համբերատար եղեք, եթե ինչ-որ բան հնարավոր չէ փոխել:
🔸Եղեք քաջ, եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել:
🔸Ներողություն խնդրելը չի նշանակում, որ դուք սխալ եք, իսկ դիմացինը ճիշտ: Դա պարզապես նշանակում է, որ ձեզ համար հարաբերություններն ավելի կարևոր են, քան ձեր սեփական էգոն:
🔸Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի հստակ եմ հասկանում, որ կյանքում գլխավորը՝ հստակ իմանալ, թե ինչ եք ուզում, և թույլ չտալ, որ ձեզ շփոթեցնեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ ավելի լավ գիտեն:
🔸Պետք է կարողանալ մերժել մարդկանց: Նրանք լկտիանալու հատկություն ունեն:
🔸Մարդու բնավորության մեջ կան երեք ոսկե որակ՝ համբերություն, չափի զգացում և լռելու ունակություն: Երբեմն կյանքում նրանք օգնում են ավելին, քան միտքը, տաղանդը և գեղեցկությունը:
🔸Մարդու լավագույն վրեժն ապացուցելն է, որ կարող եք ապրել առանց նրա:
🔸Պետք չէ վախենալ անորոշությունից: Այն ստիպում է բաներ անել, որոնք բացահայտում են կյանքի իսկական կախարդանքը: