Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17․872․348 ՀՀ դրամ. ՊԵԿ

1 Min Read

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է սեպտեմբերի 1-ից  30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

16  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 2․580728 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11212500 ՀՀ դրամ։  Ցանկը 1-ը կցվում է։

19 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17․872348 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 13.502.808 ՀՀ դրամ:  Ցանկ 2-ը կցվում է։

16 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 194870000 ՀՀ դրամ։ Ցանկ 3-ը կցվում է։

1 դեպքով արձանագրվել է արգելված գործունեությամբ զբաղվելու փաստ՝ 19880 ՀՀ դրամի չափով։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 10․000000 ՀՀ դրամ:   Ցանկ 4-ը կցվում է։

Կիսվեք այս հոդվածով