Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2 Min Read

Հոկտեմբերի 8-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատմության ամենակարևոր գիտաժողովներից մեկի հանդիսավոր բացումը։

«Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը մասն է կազմում Ֆակուլտետի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների, որոնց գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջատար համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական ավելի քան 19 երկրից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Վերջինիս խոսքով, ֆակուլտետի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ անգնահատելի է։

«90 տարվա ընթացքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը պատրաստել է տնտեսագետների, քաղաքականություն մշակողների, բիզնես առաջնորդների սերունդներ, որոնք նշանակալի դեր են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Հույս ունեմ, որ այս համաժողովի քննարկումները ոչ միայն նորարարական գաղափարներ կգեներացնեն, այլև կխթանեն համագործակցությունը տարբեր երկրների համալսարանների միջև: Հուսով եմ նաև, որ այս գիտաժողովը կոգեշնչի Երևանի պետական ​​համալսարանի ուսանողներին իրենց ակադեմիական և մասնագիտական ​​ուղին հաղթահարելիս: Բիբլոս Բանկ Արմենիան պատրաստ է շարունակել աջակցել Ֆակուլտետին և նմանատիպ նախաձեռնություններին, քանի որ մենք խորապես հավատում ենք, որ ակադեմիական կրթության և ոլորտի միջև համագործակցությունը կարևոր է կայուն աճի համար»,- նշեց Հայկ Ստեփանյանը:

 

Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու։ Գիտաժողովից բացի, սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ ևս, այդ թվում՝ հանդիսավոր նիստ, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում և ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։


***Բիբլոս Բանկ Արմենիան և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես, 2023 թ. Բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։


Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով