Աշխատանքային պարտականություններ՝
- Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում
- Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում
- Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնություններ
- Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք
- Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան
Ներկայացվող պահանջներ`
- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
- Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն․ ՀԾ Բանկ իմացությունը ցանկալի է
Դիմելու ընթացակարգ․ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալներն (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում