Ստվերայնության բարձր մակարդակով երկրները ԱՊՀ տարածաշրջանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ԱՊՀ տարածաշրջանում  տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք դեռևս սկսվել են Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ ԱՊՀ-ն չի ստացվում համախմբել, քանի որ տարբեր հակասությունները թույլ չեն տալիս անցնել լայնամասշտաբ համագործակցության։ ԱՊՀ-ի նախկին կազմը շարունակում է կրճատվել՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով կազմակերպության հեղինակությանը։ Միջպետական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն է թողնում Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը։

Վերջինիս արդյունքները գնահատել են Տաջիկստանում, որտեղ պարզ տեքստով նշում են, որ տաջիկ միգրանտների իրավունքները ոտնահարվում են Ռուաստանում։

Այս հակասություններով հանդերձ` ԱՊՀ տարածքում տնտեսական հարաբերությունները շարունակում զարգանալ։ ԱՊՀ երկրների միջև իրականացվում են ծրագրեր, որոնք նպաստում են փոխադարձ բարեկեցության ապահովմանը։

Անշուշտ, շատ հետաքրքիր է խոսել առանցքային տնտեսական ցուցանիշների մասին, սակայն որևէ մեկին չի հետաքրքում, թե տնտեսությունների մոտավոր ո՞ր մասն է մնում ստվերում։ Ոչ ֆորմալ տնտեսության առկայությունը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել։ Այս խնդիրների բացասական ազդեցությունը կախված է ստվերայնության աստիճանից, որի մասով հաշվարկները չեն տարվել 2023թ․ համար, սակայն 2022թ․ արդյունքներով կարելի է որոշակի համեմատություններ և եզրահանգումներ  անել․

ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2022թ․ դրությամբ ստվերում հայտնված ՀՆԱ-ի ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ուզբեկստանին՝ 27․87%։ Վերջինս 2022թ․ համեմատ կրճատվել է մոտ 3 տոկոսային կետով։

Երկրորդ տեղում է հայտնվել Տաջիկստանը, որտեղ ստվերայնությունը 2022թ․ կազմել է 24․8%։

Երրորդ տեղում է Հայաստանը ստվերայնության 21․83% մակարդակով։

Վերջինս 2021թ․ համեմատ կրճատվել է 0․05 տոկոսային կետով։

Ստվերայնության  ամենափոքր մակարդակը 2022թ․ արձանագրվել է  Բելառուսում` երկրի ՀՆԱ-ի 11․10%-ը։ Վերջինս, սակայն, աճել է 2021թ համեմատ 0․5 տոկոսային կետով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով