Յուրաքանչյուր 7-րդ ընկերությունը կհեռանա Բրիտանիայից հարկերի բարձրացման դեպքում։ Թագավորության գործարարները հոռետեսորեն են վերաբերվում լեյբորիստների, որոնք բողոքել են բյուջեի պակասուրդից և խոստացել բարձրացնել հարկերի դրույքաչափերը: Հարկային քաղաքականությունում սպասվելիք փոփոխությունները հայտնի կդառնան հոկտեմբերի վերջին, երբ Գանձապետարանի կանցլեր Ռեյչել Ռիվզը կներկայացղնի նոր բյուջեն, որը կարող է նախատեսել կապիտալի հավելաճի, հարստության և ունեցվածքի հարկերի ավելացում:
Տեխնոհսկաները կրկին Հայաստանում են. Team-ը WCIT 2024-ի գլխավոր գործընկերն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարցումը ցույց է տվել, որ վերջերս իշխանության եկած լեյբորիստների տնտեսական քաղաքականության նկատմամբ գործարարներն ավելի շուտ բացասական են տրամադրված: Հետազոտության մասնակից դարձած 1000 ղեկավարներից հոռետեսություն է հայտնել 46%-ը, լավատեսություն՝ 37 %-ը:
Ռիվզը, նշել է, որ նոր կառավարությունը նախորդ իշխանություններից ժառանգություն է ստացել £22 մլրդ բյուջեի պակասուրդ, ուստի հարկերը պետք է բարձրացվեն: Նա նշել է, որ եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, կորպորատիվ հարկի և ազգային ապահովագրության վճարների դրույքաչափերը չեն փոխվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում