Ստեփանավանում իրականացվել են կենսական նշանակության մի շարք ծրագրեր

2 Min Read
2023 թ. պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայումս ավարտական փուլում են Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։
Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի այս տարի՝ մոտ 322 մլն դրամ ներդրմամբ:
Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգում՝ 214 մլն դրամ ներդրմամբ: Պետություն-համայնք համաֆինանսավորումը համաչափ է՝ 50/50: Աշխատանքներն իրականացված են 90 %-ով: Ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:
Ստեփանավան համայնքի Սայաթ Նովա, Անդրանիկի և Պիոներների փողոցների հիմնանորոգում՝ 430 մլն դրամ արժեքով, 50% պետություն, 50% համայնք համաֆինանսավորմամբ: Աշխատանքները կատարված են 95 %-ով: Առաջիկայում կսկսվեն մուտքերի ասֆալտապատման և գծանշման աշխատանքները:
Ռումինական բազմաբնակարան թվով 3 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ռիսկերի նվազեցում՝ 282 մլն դրամ ներդրմամբ: Այստեղ 50% պետության ներդրումն է, 24% ՄԱԶԾ, որի մեջ 5% բնակիչ, 26% համայնքի մասնաբաժինը: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր վարչական բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի գազաֆիկացում՝ մոտ 585 մլն դրամ ներդրմամբ: Պետության հատկացումը 40%, համայնքինը՝ 60%: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Ստեփանավան քաղաքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցի հիմնանորոգում՝ տուֆե սալարկումով 136 մլն դրամ ներդրմամբ: Պետության ներդրումը 60%, համայնքինը՝ 40%:
Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Կիսվեք այս հոդվածով