Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նոր ղեկավար ունի

1 Min Read

 Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) Դիտորդ խորհուրդի որոշման համաձայն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հոկտեմբերի 8-ից կղեկավարի Անի Մակարյանը:  

Անի Մակարյանը ֆինանսական ոլորտում ունի երկարամյա՝ մոտ 20 տարվա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում ողջ համակարգին առնչվող մի շարք նախագծերի կյանքի կոչման հարցում: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, ներառյալ Կենտրոնական բանկում։

Ներկայումս Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կյանքի է կոչվում զարգացման նոր ռազմավարություն, որը նաև կապահովի տեխնոլոգիական նոր հնարավորություններ Հայաստանի և հայաստանյան ներդրողների համար:

Դիտորդ խորհուրդը մեծապես վստահում է Անի Մակարյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին և ունի նրա հետ կապված երկարաժամկետ հեռանկարներ։ Վստահ ենք, որ Անի Մակարյանի կողմից ՀԿԴ-ի առաջնորդության ստանձնումը նշանակալի ներդրում կապահովի ընկերության զարգացման համար:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով