Երկուշաբթի օրվա բարձրացումից հետո Երեքշաբթի նավթի գինն իջել է։
Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 2,88 դոլարով (3,7 տոկոս)՝ մեկ բարելը 80,93 դոլար (առավելագույնն է օգոստոսի 26-ից հետո)։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 1,18 դոլարով (1,53 տոկոս)՝ մեկ բարելը 75,96 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 2,76 դոլարով (3,7 տոկոս)՝ մեկ բարելը 77,14 դոլար, ինչը առավելագույնն է օգոստոսի վերջից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում