Համաշխարհային առևտուրը ծանր օրեր է ապրում։ Երկկողմանի սահմանափակումներն այնքան են շատացել, որ թույլ չեն տալիս համաշխարհային տնտեսությունը գործի իր ամբողջ ուժով։
Սակայն առևտուրը թևակոխել է իր զարգացման բարձր տեխնոլոգիական շրջան, որտեղ ավանդական առևտրին զուգահեռ զարգանում է ոչ ավանդականը։
Այստեղ զգալի դերակատարում է սկսել ձեռք բերել ծառայությունների ոլորտը։ 2023թ․ դրությամբ Համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալներում ծառայությունների արտահանման ծավալների մասնաբաժինը կազմել է 25%։ Վերջինս ներկայիս գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում միայն աճման միտում է ունենալու։
Հետաքրքիր է ուսումնասիրել այն երկրների ցանկը, որոնց արտահանման ծավալները զգալի կախվածություն ունեն ծառայությունների արտահանման ծավալներից․
Առաջին հորիզոնականում է հայտնվել Լյուքսեմբուրգը, որի արտահանման ընդհանուր ծավալներում ծառայությունների արտահանման ծավալները 2023թ․ կազմել է 90%:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Մալթան արտահնման ծավալներում ծառայությունների ծավալների 88% մասնաբաժնով։
Երրորդ տեղում է Բահամները 86% մասնաբաժնով։ Բերված ցուցակը եզրափակում է 7-րդ հորիզոնականում հայտնված Ճամայկան արտահանման ընդհանուր ծավալներում ծառայությունների արտահանման ծավալների 71% մասնաբաժնով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում