Շինարարության ծավալն աճել է երկնիշ թվով. Հայաստանի տնտեսությունը` 2024թ․ օգոստոսին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

 Ամռան վերջին ամսում, չնայած պահպանվող աշխարհաքաղաքական խնդիրներին, Հայաստանի տնտեսությունը շարունակել է պահպանել հարաբերական կայունությումը։ Դա են փաստում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2024թ․ օգոստոս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները։

ՎԿ տվյալները փաստում են, որ 2024թ․ օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏241,764 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏71,362 մլն:

2024թ․ օգոստոսին առևտրի շրջանառության ծավալը հաստատվել է ֏560,145 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏304,776 մլն մակարդակները:

2024թ․ օգոստոսին Հայաստանում արտադրվել է 820 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի օգոստոսին կազմել է ֏282,568։

 Արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար  $945մլն և $1,209 մլն։ 

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե 2024թ․ օգոստոսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ օգոստոսի և 2024թ․ հուլիսի արդյունքների համապատասխան  մակարդակների հետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հաստատվել է 5.6% մակարդակում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 2․1%:

2024թ․ օգոստոսին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16․5%-ով։ 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 14․9%-ով։ 2024թ․ օգոստոսին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 9․5%։

2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնաճ 1․3%-ով։ 2024թ․ օգոստոսին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6․4%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 58․1%-ով և 18․7%-ով։ 


Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 6,4 %-ով․ որքա՞ն է այն կազմել օգոստոսին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ կազմել է 7․2%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ կազմել է 7․5%:

2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ արտահանման ծավալներն աճել են 15․6%-ով, իսկ ներմուծման ծավալները` 1․7%-ով։

Ծառայությունն­երի ծավալներում արձանագրվել է 8․5% տոկոս աճ։ 2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ևս աճել են` 8․1%-ով։

Նախորդող ամսվա  համեմատ օգոստոսին շինարարության ծավալներն աճել են 24․8%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով