Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է․10 իմաստուն միտք՝ ընկերության մասին

1 Min Read

🔸Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է:

Հենրի Ադամս

🔸Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների:

Գրասիան

🔸Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը:

Լաֆայետ

🔸Ով ընկերներ է փնտրում, արժանի է, որ գտնի նրանց: Ով ընկերներ չունի, նա երբեք նրանց չի էլ փնտրել:

Լեսինգ

🔸Տիրոջ ու ստրուկի միջև չի կարող ընկերություն լինել:

Կուրցիոս

🔸Ազգականներ մեզ Աստված է պարգևում. փառք Աստծո, որ ընկերներ ինքներս ենք ընտրում:

Էթել Մամֆորդ

🔸Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։

Լառոշֆուկո

🔸Եթե ընկերությունն ընդհատվել է, ուրեմն չէր էլ սկսվել

Պուբլիուիոս Սիրոս

🔸Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է։

ՈՒդետո

🔸Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։

Միչներ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով