«Գործարանային» կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

1 Min Read

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շուտով կմեկնարկեն  շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները:

Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից․

«Սա բացառիկ իրադարձություն է, քանի որ Երևանի մետրոպոլիտենի  շահագործման պահից ի վեր, շարժասանդուղքների փոխարինում  չի իրականացվել: Տասնամյակների ընթացքում հնացած սարքավորումները այլևս չեն համապատասխանում ժամանակակից չափորոշիչների, և դրանք փոխարինելը դարձել է անհրաժեշտություն։

Նոր շարժասանդուղքները հագեցած են  նորագույն համակարգերով, որոնք ապահովում են ավելի արդյունավետ, հուսալի և անվտանգ աշխատանք, ինչպես նաև էներգախնայող են:

Նոր տեխնոլոգիաները ներառում են անվտանգության էլեկտրոնային ժամանակակից   համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել մշտական վերահսկում և արագ արձագանքում վտանգի դեպքում:

Փոխարինման աշխատանքների ամբողջ ընթացքում Գործարանային կայարանը շարունակելու է ուղևորափոխադրումը»։

Կիսվեք այս հոդվածով