Վրացի ֆերմերներն ավելի քան 2 մլն լարի (730 հազար դոլար) են վաստակել ոչ ստանդարտ խնձորի վաճառքից, հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը։
Երկրում 12 ընկերություններ հավաքում են ոչ ստանդարտ խնձոր 1 կգ-ը ոչ պակաս, քան 25 թեթրի (0,09 դոլար) գնով, որից 10 թեթրին պետական սուբսիդիաներ են։ Բերքահավաքը սկսվել է սեպտեմբերին և կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։ Մինչ օրս վերամշակվել է 9 հազար տոննա խնձոր։
▪️Ոչ ստանդարտ խնձորի վաճառքի խթանման ծրագիրը հնարավորություն է տալիս ֆերմերներին մատչելի գնով վաճառել ցածրորակ խնձոր։ Վերամշակումից ստացված խտանյութը հիմնականում արտահանվում է ԵՄ շուկաներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում