6000 եվրո` SIA մրցանակաբաշխության սկսնակ ձեռներեց հաղթողներին. ԱրարատԲանկը կրկին զարգացող բիզնեսի կողքին է․ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աշխարհի 25 երկրում:  SIA-ի հետ երիտասարդները նախ գաղափար են գեներացնում, հետո սովորում ու դառնում փոքր ձեռներեցներ:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթողների կողքին է ԱրարատԲանկը՝ իր 6000 եվրո մրցանակային ֆոնդով, որն այս անգամ էլ հավասարապես բաշխվեց 4 մասնակից հաղթող թիմերի միջև՝ յուրաքանչյուրին 1500 եվրո։ Ֆինանսական այս առաջին աջակցությունը նաև առաջին քայլն է դեպի նոր զարգացող բիզնեսներ, որն ինքնին խթան է դառնալու Հայաստանի զարգացող տնտեսության համար։

Ամեն տարի մրցույթին ներգրավում են ավելի մեծ թվով երիտասարդներ՝ Երևանից ու Հայաստանի ամենատարբեր ծայրերից: SIA-ն վաղուց արդեն միավորել է նաև գործարար աշխարհը, և ԱրարատԲանկը դրա վառ օրինակն է, երբ բիզնեսը շահույթից զատ կարևորում է նաև սոցիալական պատասխանատվությունը:

Մանրամասն` տեսանյութում։


ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով