Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկը` «ԴիջիԹեք էքսպո 2024» -ը, որին այս տարի մասնակցում է ավելի քան 150 հայկական ու միջազգային ընկերություն: Ամերիաբանկը ևս միացել է ԴիջիԹեքին՝ որպես ֆինթեք հովանավոր, և ներկայացնում է իր MyInvest հարթակը՝ առցանց պատուհան դեպի ներդրումներ:
«MyInvest-ը ներդրումային թվային հարթակ է MyAmeria հավելվածում, որը հնարավորություն է տալիս շատ արագ հասանելիություն ունենալ թե տեղական, թե միջազգային շուկաների տարբեր ներդրումային գործիքներին»,- ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը՝ հավելելով, որ MyInvest-ում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30,000 հայկական և միջազգային արժեթղթեր և հնարավոր է գնել ինչպես բաժնետոմսեր ու պարտատոմսեր, այնպես էլ՝ ETF-ներ ու եվրապարտատոմսեր։
Նշենք, որ նույն հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։ MyInvest հարթակի միջոցով ՀՀ մի քանի խոշոր ընկերություններ արդեն իսկ իրականացրել են Digital IPO-ներ` տեղաբաշխելով և’ բաժնետոմսեր, և’ պարտատոմսեր:
«Մենք այստեղ ենք ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն մասին, որ ներդրումներով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ անկախ մասնագիտությունից եւ ունեցած գումարի չափից։ Հաջողության համար ամենակարեւորն է սովորել կառավարել ռիսկերը։ Մենք ունենք մասնագիտացված բրոքերների թիմ, որոնք օգնում են ցանկացողներին սկսել ներդրումային ճանապարհն ու ուղեկցում են այդ ճանապարհի ողջ ընթացքում»,- նշում Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավար Արտուշ Ենգիբարյանն ու հավելում․ «Պետք է չվախենալ, պետք է սկսել առաջին քայլերն անել, եւ միեւնույն ժամանակ միանգամից շատ ռիսկային գործիքների պետք չէ գնալ»։
Միևնույն ժամանակ` ներդրումների մասին ավելի խորը պատկերացումներ ստանալ ցանկացողների համար Ամերիաբանկի տաղավարում գործում է նաև խորհրդատվական անկյուն: Բացի այդ, այս տարի Ամերիաբանկն իր տաղավարում բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, և սա անում է 6 խաղ-փորձությունների միջոցով՝ գոլֆից մինչև VR ակնոց։
Որպես ներդրումների աշխարհում առաջին քայլը կատարելու խթան` բոլոր փորձությունները հաջողությամբ անցնելու պարագայում հաճախորդները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։
ԴիջիԹեք էքսպո 2024-ն անցկացվում է արդեն 19-րդ անգամ։ Ցուցահանդեսի ընթացքում նաև կանցկացվեն տարբեր ձևաչափերով պանելային քննարկումներ և տեխնոլոգիական զրույցներ։
ԴիջիԹեքը բաց է մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ:
Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում