Տեխնոաշխարհի հսկաները կրկին Հայաստանում են: 3 օր և այն ինչ գիտենք, կամ ուզում ենք իմանալ արհեստական բանականության մասին, մեզ կպատմեն հենց առաջին ձեռքից, այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Calvin Klein բրենդի ռազմավարության տնօրենը, խոշոր ձեռնարկատեր Նուբար Աֆեյանը և գրաֆիկական քարտեր ու պրոցեսորներ նախագծող ամերիկյան NVIDIA ընկերությունը: WCIT-2024-ի քննարկումների կենտրոնում այս տարի արհեստական բանականությունն է:
Արհեստական բանականությունն այսօր քաղցկեղ է բուժում, անսխալ վիրահատում և գրեթե մտածում մարդու նման: Այս հարցում մեր երկրի տեխնոներուժը բացահայտող WCIT-ն արդեն երկրորդ անգամն է, ինչ անցկացվում է Հայաստանում: ՏՏ համաշխարհային համագումարի գլխավոր գործընկերներից մեկն էլ՝ հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան հսկան է՝ Team Telecom Armenia-ն: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ մեր ինժեներական միտքը կարող է մեծ փոփոխություններ բերել և նույնիսկ ազդել համաշխարհային թրենդների վրա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում