Երկոտանի ռոբոտ Քեսսին 100 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր է դարձել

1 Min Read

Օրեգոնի համալսարանի մասնագետները փորձարկել են իրենց երկոտանի ռոբոտի՝ Քեսսիի արագության հնարավորությունները, ինչի արդյունքում մեքենան բացառիկ արդյունք է ցույց տվել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Նշվում է, որ ռոբոտը 100 մետր տարածությունը հաղթահարել է 24,73 վայրկյանում։ Այս ցուցանիշը ռեկորդային է երկու վերջույթների վրա շարժվող ռոբոտների համար։ Համենայնդեպս, սա են պնդում համալսարանի հետազոտական ​​խումբը և Գինեսի ռեկորդների գրքի ժյուրին։

Այս արդյունքին հասնելու համար Քեսսիին օգնել են մեխանիկական ոտքերը, որոնց անատոմիան կրկնում է ջայլամի վերջույթները։ Չնայած նրան, որ ռոբոտը համեմատաբար արագ է վազում, այն ամբողջովին «կույր» է, քանի որ չունի ներկառուցված տեսախցիկներ կամ ռադարներ։

Քեսսին արտադրական մոդել չէ։ Ռոբոտը նախատիպ է, որը ստեղծվել է Օրեգոնի համալսարանի աշխատակիցների կողմից՝ ռոբոտներին քայլել սովորեցնելու համար:

Share This Article
1 Comment