Պավել Դուրովը շարունակում է համագործակցությունը իրավապահների հետ

1 Min Read

Telegram-ը 2018 թվականից իշխանություններին տրամադրում է վտանգավոր հանցագործների հեռախոսահամարներ և IP հասցեներ՝ «ողջամիտ իրավական հարցում» ստանալուց հետո, ասել է Պավել Դուրովը:

Նրա խոսքով, երբ Telegram-ը ստացել է պատշաճ կերպով կատարված իրավական հարցումը համապատասխան կապի ուղիներով, ստուգել է այն և իշխանություններին հայտնել վտանգավոր հանցագործների IP հասցեները, հեռախոսահամարները։ Որպես օրինակ՝ նա բերեց Բրազիլիան, որտեղ 2024 թվականի երրորդ եռամսյակում Telegram-ը հրապարակեց 203 հարցումների տվյալներ, և Հնդկաստանը, որտեղ տվյալները բացահայտվեցին գրեթե 7000 հարցումների համար:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով