Ռուսաստանի քաղաքացին ութ տարում 12 հարձակում է գործել վարկային հաստատությունների գրասենյակների դեմ։ Նրան փնտրում էին մոտ ութ տարի։
Քննության տվյալներով՝ Եկատերինբուրգի բնակիչը 2015-2023թթ. կատարել է հարձակումներ բանկերի մասնաճյուղերի դեմ ատրճանակի նմանվող առարկայով։ Նա հափշտակություններ է կատարել առնվազն 12 վարկային հաստատություններում և գողացել մոտ 40 մլն ռուբլի։ Նա քողարկվել, հագել է արևապաշտպան ակնոցներ և դիմակ, որպեսզի պատահական վկաները չկարողանան ճանաչել իրեն։
Նրան հաջողվել է բռնել 2024թ. գարնանը, նա տեղի 45-ամյա բնակիչ է, նախկինում չդատապարտված։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում