ԱՄՆ նավահանգստի գործադուլն ավարտվում է՝ թողնելով բեռների կուտակում

1 Min Read

Ուրբաթ օրը East Coast և Gulf Coast նավահանգիստները վերաբացվեցին: Վերջին  տարվա ամենամեծ գործադուլն ավարտվեց, աշխատողները կարողացան նավահանգստի օպերատորների հետ համաձայնության գալ։ Սակայն բեռների կուտակումը մաքրելու համար ժամանակ կպահանջվի: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործադուլն ավարտվեց ավելի շուտ, քան ակնկալում էին ներդրողները։

«Նավահանգստի գործադուլը բավականին արագ ավարտվեց՝ վերացնելով տնտեսության համար այս եռամսյակի զգալի անկման ռիսկը», – ասում է Oxford Economics-ի գլխավոր ամերիկացի տնտեսագետ Ռայան Սվիթը:

Առնվազն 54 կոնտեյներային նավ շարվել են նավահանգիստներից դուրս, քանի որ գործադուլը անհնար է դարձրել բեռնաթափում իրականացնել: Հավանաբար երկու-երեք շաբաթ կպահանջվի ապրանքների նորմալ հոսքի վերականգնման համար:


ԱՄՆ-ի նավահանգիստներում նավերի հերթերն աճում են, գործադուլը` շարունակվում

Կիսվեք այս հոդվածով