Անհերքելի փաստ է, որ Facebook-ը մեր օրերում դարձել է միջին և ավագ սերնդի համար նախընտրելի սոցիալական հարթակ, իսկ ահա երիտասարդներն ու պատանիները հիմնականում ընտրում են Instagram-ը և TikTok-ը:
Facebook-ին պատկանող ընկերությունը վճռական է փոխել դա։
Ընկերությունը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կթողարկի նաև նորացված վիդեո ներդիր, որը մեկ տեղում կմիավորի կարճ, ուղիղ և երկար տեսահոլովակներ: Facebook-ի ծանոթությունների գործառույթը, որը գործարկվել է 2019 թվականին և թույլ է տալիս օգտատերերին սահեցնել առաջարկվող պրոֆիլները, ձեռք է բերել 24% ժողովրդականություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում