Վրաստանը Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջանի հետ կապող տարանցիկ նոր ճանապարհ է կառուցվել, որի արդյունքում կիսով չափ կրճատվում է Վրաստանից Ադրբեջան հասնող ժամանակահատվածը։
Sputnik Грузия–ն հայտնում է, որ երթուղին շրջանցում է բնակեցված տարածքները։
«Իր ռազմավարական դիրքի շնորհիվ Վրաստանը բնական կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև: Արևելքի և արևմուտքի միջև ամենակարճ ուղին անցնում է մեր երկրով, և, իհարկե, տարածաշրջանային ճգնաժամի ֆոնին «Միջին միջանցքի» արդիականությունը մեծանում է։ Նման նախագծերն օգնում են ամրապնդել մեր երկրի գործառույթն այս տեսանկյունից»,– ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, միջազգային չափանիշներով զարգացած ճանապարհային ենթակառուցվածքը առանցքային է տնտեսական աճի, տարածաշրջանային զարգացման, շարժունակության բարձրացման, սոցիալական և մշակութային կապի համար, և նման ճանապարհները նվազեցնում են ճանապարհորդության ժամանակը և հեռավորությունը:
Վրաստանի վարչապետը նշել է, որ Կախեթիի շրջանի ճանապարհի բոլոր հատվածների ավարտից հետո Թբիլիսիից Թելավի հնարավոր կլինի հասնել 1 ժամ 20 րոպեում։
«Այս պայմաններում Վրաստանի մրցունակությունը բարձրացնելու և տարանցիկ միջանցքի գործառույթն ուժեղացնելու համար մենք կշարունակենք զարգացնել մեր մայրուղիները»,– ասել է Կոբախիձեն։
Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորվել է պետական բյուջեից և արժեցել է 533,502,661 մլն լարի։
Վրաստանից Ադրբեջան հնարավոր կլինի հասնել կրկնակի անգամ կարճ ժամանակահատվածում․նոր ճանապարհի համար ծախսվել է շուրջ 534 մլն լարի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում