Պատժիչ մաքսատուրքեր՝ Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար

1 Min Read

Եվրամիությունը պատժիչ մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ ԵՄ հանձնաժողովը սահմանել է մինչև 35% մաքսատուրք։

Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է եղել մաքսատուրքերին՝ վախենալով Չինաստանի կողմից «վրեժխնդրությունից», որը կարող է բացասաբար ազդել գերմանական ընկերությունների վրա, հատկապես լյուքս դասի մեքենաներ արտադրողների վրա: Այնուամենայնիվ, ԵՄ երկրների մեծ մասը կողմ է քվեարկել տուրքերի ներդրմանը, չնայած Գերմանիայի առարկություններին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով