Հաջողակ տղամարդիկ Աննա Հակոբյանի հետ կարող են ընթրել՝ վճարելով 1 մլն դրամ

1 Min Read

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Երիտասարդի Երազանք» նախագիծը։

Ինչպես հայտնել են հիմնադրամից, նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ:

Այս նախագծին միանալու համար «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հրավիրել է հաջողակ տղամարդկանց մասնակցելու բարեգործական ընթրիքի, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է հիմնադրամի «Երիտասարդի Երազանք» նախագծին:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին:

Հիշեցնենք, որ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը 2024 թվականի գարնանը իրականացրել է նաև «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարաններին» նախագիծը, որին մասնակից հաջողակ կանայք Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար վճարել էին մեկ մլն դրամ։ Ընթրիքին մասնկացել էր 42 գործարար կին։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով