Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն է․ 10 իմաստուն միտք կրթության մասին

1 Min Read

🔸Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:

ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԻԳ

🔸Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն է։

ՀԵԼԼԵՆ ԱԴԱՄՍ ՔԵԼԼԵՐ

🔸Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է։

ԱՐԻՍՏՈՏԵԼ

🔸Կրթությունը չի նախապատրաստում կյանքին․ կրթությունն ինքնին կյանքն է։

ՋՈՆ ԴՅՈՒԻ

🔸Երեխայի ուսուցման նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության։

ԷԼԲԵՐԹ ՀԱԲԱՐԴ  

🔸Թող աշակերտը չսովորի գիտությունը, թող նա հորինի այն ինքնուրույն:

ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

🔸Կրթվածությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում են այն, ինչ սովորել են:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ 

🔸Համալսարանը զարգացնում է բոլոր ընդունակությունները, այդ թվում նաև հիմարությունը:

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

🔸Կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալին է։

ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ

🔸Կրթված մտքի նշան է կարծիքն առանց ընդունելու հաշվի առնել կարողանալը։

ԱՐԻՍՏՈՏԵԼ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով