Որո՞նք են գինու զբոսաշրջության համար լավագույն երկրները

2 Min Read

Գինու սիրահարները չափազանց լուրջ են վերաբերվում գինու ստեղծման բոլոր փուլերին ու մանրամասներին։

Գինեսերն այսօր փնտրում է գինու արտադրության հետաքրքիր մոտեցումներ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ խաղողի նոր տեսակների ստացման առումով։

Հայաստանը ևս հայտնի է իր գինիների տեսականիով։ Սակայն, արդյո՞ք աշխարհում նկատում են կամ որքանո՞վ են գնահատում հայկական արտադրության գինին։

Այս հարցին պատասխանում է գինու սիրահարների համաթիվը, որի մասով 2023թ․ վիճակագրական տվյալներն արդեն հրապարակվել են։

Գինու սիրահարների համաթվի առավելագույն արժեքը կազմում է 10 բալ։ Որքան փաստացի ցուցանիշը մոտենում է 10-ին, այնքան երկիրը համարվում է գինու զբոսաշրջության համար նպաստավոր վայր։ Ցուցանիշը հաշվի է առնում երկրում գինու արտադրության և սպառման ծավալները, գինու այգիների զբաղեցրած տարածքները, գինու համտեսների  թվաքանակը, ինչպես նաև երկրում գինու մեկ շշի միջին գները։

Ի՞նչ եք կարծում ովքե՞ր են առաջատարները։ Այս հարցը պարզաբանելու համար բավական է ծանոթանալ գինու սիրահարների կողմից գնահատված թոփ 10 երկրների ցանկին․

Առաջին հորիզոնականում է հայտնվել Պորտուգալիան, որը վաստակել է 8․83 բալ։

Երևի չեք հավատա, սակայն երկրորդ տեղում է փոքրիկ Մոլդովան` 8․16 բալ արդյունքով։

Երրորդ տեղում է Իտալիան, որը հավաքել է 7․86 բալ։

5-րդ հորիզոնականում է հայտնվել հարևան Վրաստանը`7․05 բալով։

Ցուցակը եզրափակում է Չիլին, որը հավաքել է 5․31 բալ։ 


Հայկական գինին արտահանվում է անխոչընդոտ. Պապոյան


Նկատենք, որ Հայաստանը ներառված չէ նույնիսկ գինու սիրահարների համար ընդունելի 20 երկրների ցանկում։

Որպես ուղենիշ վերցնելով վերոնշյալ ցուցանիշը` պետք է աշխատել գինու արտադրության և սպառման գործընթացները Հայաստանում կատարելագործելու համար։ Հատկապես, եթե Հայաստանը նույնպես ունի բնակլիմայական նպաստավոր պայմաններ հետաքրքիր լուծումներ գտնելու համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով