Մասնավորապես՝
— սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն,
— արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ,
— շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության դեպքում՝ չի ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով չի ցամաքեցվել,
— պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
— առաստաղի մակերևույթի մի հատվածը ապահով չի եղել, ինչը նպաստել է առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությանը ու խոնավության խտացմանը,
— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
— սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը գտնվել են ոչ բարվոք վիճակում,
— սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։