Նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրացվի

1 Min Read
📢 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրացվի․ 68,000 ՀՀ դրամի փոխարեն կսահմանվի 75,000 ՀՀ դրամ. Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Արդյունքում՝
📌 աշխատաշուկայում պետական հատվածի 28.7 %-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5 %-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7 %-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։
📌 պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։

Կիսվեք այս հոդվածով