Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։
ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թ․ հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող ապրանքների օտարման, օգտագործման, ծառայությունների մատուցման կամ այլ գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:
Օրենքով սահմանված կարգով, հարկ վճարողների և ֆիզիկական անձանց միջև, ինչպես նաև հարկ վճարողների միջև, անկանխիկ ձևով գործարքների իրականացումը, վերահսկողությունը և պատասխանատվությունների շրջանակը, նաև բժշկության ու կրթության ոլորտներում մատուցվող ծառայություններին ուղղված անկանխիկ վճարմանն անցնելու ժամանակացույցը ներկայացվում են տեղեկատվական հոլովակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում