ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով

1 Min Read

ԱրարատԲանկը հայտարարում է Golden Money դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին: Այս նորարարական լուծումը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ և հարմարավետ կերպով ստանալ ԱՄՆ-ից ուղարկված փոխանցումները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել միջազգային դրամական փոխանցումների գործընթացը՝ ապահովելով առավել մատչելի և արդյունավետ ծառայություն:

«Golden Money համակարգը յուրօրինակ կամուրջ է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների և Հայաստանում բնակվող նրանց հարազատների միջև` հանդիսանալով գումարների փոխանցման արագ, ապահով և հարմար միջոց», -նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և նշել փոխանցման կոդը։


ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով