Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

1 Min Read

Ժպտալը պարզապես դեմքի շարժում չէ, այն մի շարք հաճելի զգացմունքների արտահայտման ձև է, որը նույնիսկ ազդում է մեր առողջության և ինքնազգացողության վրա:

Ժպտալիս արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին, էնդորֆին, դոֆամին, օքսիտոցին։

Ժպիտի տոնը 25 տարեկան է։

Այն առաջին անգամ նշվել է 1999 թվականին: Տոնը նկարիչ Հարվի Բելի մտահղացումն է եղել։ Հարվին նաև առաջին սմայլիկի հեղինակն է։

Ժպիտի օրվա մասին խոսելիս Հարվին նշել է.

«Ժպիտը չի ճանաչում աշխարհագրական տարածք, քաղաքական հայացքներ կամ կրոնական պատկանելություն: Յուրաքանչյուրս տարին գոնե մեկ անգամ պետք է տարածենք միայն ժպիտ և բարի արարքներ գործենք»:

Մասնագետները նշում են, որ մեծահասակները օրական ժպտում են միջինում 20 անգամ, երեխաները` մինչև 400։ Դա նշանակում է, որ երեխաներն ավելի հակված են ժպտալու։

Ի դեպ, հոգեբանները նշում են, որ առկա է ժպիտի շուրջ 19 տեսակ։

Ամիօ բանկում մենք հավատում ենք, որ բանքինգն ավելին է, քան պարզապես թվերն ու գործարքներն են։ Ունենալով ժպիտի էլեմենտը մեր լոգոտիպի մեջ` մենք փորձում ենք ժպիտը դարձնել մեր թիմի և հաճախորդների օրվա մի մասը։

Ահա թե ինչու ենք մենք միշտ տոնում ժպիտի օրը և այս օրվա կապակցությամբ բոլորին մաղթում ժպտալու բազմաթիվ առիթներ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Ամիօ ավտովարկ․երազանքիդ ղեկին


 

 

 

 

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով