Պոլիտեխնիկում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Տիգրան Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսներ աշխատավարձերը կբարձրանան: Քաղաքապետը սա որակել է բարեփոխումների շարունկաություն:

«Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված՝ ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։ Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ: Վստահաբար կարող եմ արձանագրել, որ վերջին տարիների ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի մեծածավալ աշխատանքի արդյունքում պոլիտեխնիկը մեծ հաջողություններ է գրանցում»:

Գրել է Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով