509.5 մլն դրամ` 22 հատ պիկապ ավտոմեքենա ձեռք բերելու համար.Կառավարության որոշումը

1 Min Read

Շրջակա միջավայրի նախարարության «Էկոպարեկային ծառայության» -ը կուղղվի 509 միլիոն 512 հազար ՀՀ դրամ՝ ծառայության Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնման նպատակով:

Որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ ԱՅԴ Գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելուն և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելուն:

«22 մեքենաները հատկացվելու են մարզային վարչությանը. դրանք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են դժվարամատչելի տարածքներ հասնելու համար, նաև հագեցված են մոբայլ համակարգով, որը է այն ամբողջ հագեցվածությունը, որը կապված է նաև կապի հետ: Այսինքն՝ դրանք նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, նաև տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,ասաց նախարարի տեղակալը:

Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին: 2025 թվականին նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի ձեռքբերում, 142 մեքենայի մոբայլ համակարգերը ևս նախատեսված են 2025 թվականի բյուջեով, իսկ մնացած մեքենաները նպատակ ունենք ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով