Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով: Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 կետով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում