Ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ, նախ` գիտակցության մեջ, իսկ հետո` իրականության: Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն դարձրեք մտքերին. Դրանք իսկապես կարող են իրականանալ:
🔸Չի կարելի թույլ տալ, որ մեկ վատ պահը փչացնի շատ լավ պահեր: Թույլ մի տվեք, որ հիմար, աննշան, ամենօրյա խնդիրները ձեզ ներքև քաշեն:
🔸Պոզիտիվ եղեք ու ժպտացեք ոչ թե՝ նրա համար, որ ամեն ինչ լավ է, այլ՝ որովհետև դուք կարող եք դրականը տեսնել ամեն ինչում:
🔸Անցյալը թողնելը տղամարդկություն չէ: Իմաստնության ուժը ներկան գիտակցելն է:
🔸Անցյալը ներկայի նկատմամբ բացարձակապես ոչ մի իշխանություն չունի:
🔸Մարդը, ում անցյալում հարգում ու սիրում էիք, սակայն ով ձեզ անտեսում էր, ներկա պահին ոչինչ չի կարող ձեզ առաջարկել, բացի ցավից:
🔸Ամենախաղաղեցնող բացահայտումներից մեկն այն է, որ մենք չպետք է համաձայն լինենք բոլորի հետ, ու բոլորը չպետք է համաձայն լինեն մեզ հետ: Դա շատ նորմալ բան է:
🔸Պետք չէ ամաչել «ոչ» ասելուց: Դա սովորեցնում է հրաժարվել անհարմար, անօգտակար բաներից:
🔸Կյանքում որոշ փոփոխություններ նեգատիվ ու ցավոտ են թվում, սակայն շուտով գալիս է այն գիտակցությունը, որ պարզապես տարածք է ազատվում նոր ու հիասքանչ ինչ-որ բանի համար:
🔸Հետաքրքիր պարադոքսը կայանում է այն բանում, որ, երբ մարդը գիտակցում ու ընդունում է ներկա իրավիճակը, նա կարող է փոխվել ու աճել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում