Ո՞ր տարիքից են ծերության կենսաթոշակի իրավունք ստանում Վրաստանում և որքա՞ն կենսաթոշակ են ստանում

1 Min Read

Վրաստանում առողջապահական և սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը 2025 թվականին կավելանա 870 մլն լարիով:
Sputnik Վրաստան-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի բյուջեի նախնական նախագծի համաձայն տարիքային կենսաթոշակառուների կենսաթոշակները եկող տարի կբարձրանան։
Նախագծի համաձայն՝ առողջապահության և սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ աճել է 2,6 մլրդ լարիով և կազմել 7,5 մլրդ։

70 տարեկան և բարձր տարիքի անձանց կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով և կկազմի 450 լարի(58․050 դրամ), իսկ բարձր լեռնային բնակավայրերում բնակվողներինը՝ 540 լարիի։ Մինչև 70 տարեկանների կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով և կկազմի 335 լարի, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ 400 լարի։
Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների համար կենսաթոշակն աճում է՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիների համար՝ գնաճը և տնտեսական աճի 80%-ը։

2024 թվականի հունվարից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կազմում է 315 լարի, բարձր լեռնային բնակավայրերում՝ 380 լարի, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիների համար՝ 415 լարի, բարձր լեռնային բնակավայրերում՝ 490 լարի։

Վրաստանում կանայք ծերության կենսաթոշակի իրավունք ունեն 60 տարեկանից, իսկ տղամարդիկ՝ 65 տարեկանից։
Միաժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները, ի հավելումն պետական ​​կենսաթոշակի, կստանան լրացուցիչ խնայողություններ՝ հիմնված կյանքի տևողության եւ խնայողությունների ընդհանուր գումարի վրա։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով