Ռուսաստանից Ադրբեջան արտահանվող պարենային ապրանքները կավելանան մեկուկես անգամ

1 Min Read

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մեկուկես անգամ ավելացնել Ադրբեջան արտահանվող պարենային ապրանքները։ Այս պահին Ադրբեջանի պարենային ապրանքների մեկ երրորդը ներմուծվում է Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջան-ը։

Թերթը գրում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման-ներմուծման գործառնությունները։ Գուղատնտեսական համագործակցության շնորհիվ երկրները լրացնում են միմյանց պարենային անվտանգության հարցում։

Ադրբեջանն ավանդաբար ռուսական շուկա է մատակարարում այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են թարմ բանջարեղենն ու միրգը, ընկույզը, ձուն, հավի միսը, իսկ Ռուսաստանից ներկրում է հիմնականում հացահատիկ, ինչպես նաև վերամշակված սննդամթերք՝ ձեթ և ճարպ, միս և կաթնամթերք։
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը նախորդ տարեվերջին կազմել է 1,5 մլրդ դոլար, իսկ այս տարվա ութ ամիսներին աճել է գրեթե 10%-ով։

Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում Ադրբեջանի ցորենի ներմուծման ավելի քան 70%-ը, ինչպես նաև նավթի և ճարպային ապրանքների մատակարարման ավելի քան 80%-ը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով