Մերձավոր Արևելքի լարվածությունն ու նավթի ու գազի թանկացումը․տարածաշրջանը էներգետիկ ամենամեծ ճգնաժամի շեմի՞ն

3 Min Read

Մերձավոր Արևելքում լարվածության հերթական փուլը նորից պատճառ է դարձել համաշխարհային շուկայում նավթի և գազի գնի արհեստական բարձրացման․ հոկտեմբերի 2-ի միջազգային մամուլի գլխագրերն այս վերտառությամբ են։ Վերլուծաբանները նշում են, որ արդեն գրեթե մեկ տարի ածխաջրածինների ինքնարժեքի որոշման հիմնական գործոն է հանդիսանում Մերձավոր Արևելքում իրար հաջորդող լարվածության հերթական փուլերը։

Իրանը հոկտեմբերի 1-ին հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, այդ թվում՝ Միջերկրական ծովում գազի հանքավայրերին։
Հարձակումների սկսվելուց անմիջապես հետո նավթի գինը անմիջապես բարձրացավ 3%-ով, իսկ չորեքշաբթի առավոտյան սակարկությունների ժամանակ գները շարունակեցին աճել ավելի քան 2%-ով։ Միևնույն ժամանակ, Իրանին պատասխան հարվածներ հասցնելու պլանների մասին իսրայելական կողմի հայտարարությունը ողջ շուկան պահում է կասեցման մեջ և անորոշություն է ստեղծում։

Իսրայելի վրա իրանական հարձակումներից հետո արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվը մտադիր է պատասխանել՝ հարվածներ հասցնելով Իրանի նավթային ենթակառուցվածքներին և օբյեկտներին։ Հարկ է նշել, որ Իրանն այսօր նավթի առաջատար մատակարարն է համաշխարհային շուկա՝ երկիրն արտահանում է մոտ 1,5-2 մլն բարել, որը կարող է անհետանալ շուկայից Իսրայելի հարձակումների դեպքում։

Միաժամանակ, հոկտեմբերի սկզբին, ինչպես ակնկալում են փորձագետները, համաշխարհային շուկա կվերադառնա մոտ 1 մլն բարել լիբիական նավթ, որի մատակարարումը դադարեցվել է ներքաղաքական տարաձայնությունների պատճառով։ Հաշվի առնելով Լիբիայից հումքի շուկա վերադարձը, Իրանից արտահանման հավանական դադարեցումը կմեղմացվի։

Այսպիսով, հոկտեմբերից նավթ արտահանող երկրների կազմակերպությունը պետք է սկսեր արդյունահանող երկրներում նավթի արդյունահանման վերականգնումը, ինչի արդյունքում շուկա կվերադառնա օրական մոտ 2,2 մլն բարել։ Սակայն անցյալ ամսվա սկզբին դաշինքի անդամները վերանայեցին այս որոշումը և որոշեցին արտադրության վերականգնումը հետաձգել մինչև դեկտեմբերի սկիզբ։

Եթե ​​Իրանը Իսրայելի հարձակումների հետևանքով կորցնի իր նավթն արտահանելու հնարավորությունը, որ Թեհրանը կտրի մատակարարման կարևոր զարկերակը` շուկան զրկելով օրական մոտ 22 մլն բարելից, ինչը, անկասկած, կհանգեցնի էներգետիկ ամենամեծ ճգնաժամին։

Երբ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի գազային հանքավայրերին, թանկացավ նաև «կապույտ վառելիքի» արժեքը։
Իսրայելի երկու հիմնական հանքավայրերում արդյունահանման դադարեցման մասին լուրերից հետո Եվրոպայում գազի գինը բորսայական առուվաճառքի բացման ժամանակ աճել է 3%-ով։ Այսպիսով, Նիդեռլանդների TTF հանգույցում նոյեմբերյան ֆյուչերսների գներն աճել են մինչև 1 հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 460,6 դոլար կամ 40,27 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։

Հարկ է նշել, որ Իսրայելից գազի մատակարարումների դադարեցումն ուղղակիորեն կազդի Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա։

Այսպիսով, Իսրայելն իր գազն արտահանում է համաշխարհային շուկա Եգիպտոսի միջոցով, որտեղ վառելիքը հեղուկացվում է տեղական գործարաններում, իսկ հետո տանկերներով առաքվում եվրոպական երկրներ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով