Միլիոնատերը կասկածվում է Ֆրիդա Կալոյի $ 10 միլիոն արժողությամբ նկարն այրելու մեջ

1 Min Read

Ամերիկացի միլիոնատեր Մարտին Մոբարաքին կասկածում են՝ իր NFT նախագծի մեկնարկի շրջանակներում Ֆրիդա Կալոյի «Fantasmones Siniestros» բնօրինակ կտավն այրելու մեջ, գրում է NY Post-ը։

Հուլիսին գործարար Մարտին Մոբարաքը տեսանկարահանել է, թե ինչպես է մարտինիի բաժակում հրկիզում Կալոյի՝ «Fantasmones Siniestros» նկարը: Այսպիսով, Մոբարաքը ցանկացել է խթանել նկարի թվային եզակի NFT պատճենների վաճառքը։

Իր NFT նախագծի շրջանակներում ձեռնարկատերը նախատեսում էր վաճառել նկարի 10 000 եզակի օրինակ: Մոբարաքը վստահեցնում էր, որ այդտեղից ստացված հասույթը կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը և մշակութային հաստատությունների աջակցությանը, մասնավորապես՝ Մեքսիկայի Կոյոական քաղաքում գտնվող Ֆրիդա Կալոյի տուն թանգարանին:

Ներկայումս իրավապահ մարմինները հետաքննում են այս միջադեպը։

Կիսվեք այս հոդվածով