Կառավարությունն առաջարկում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ժամկետները երկարաձգել՝ ներառելով սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիչստի օրակարգում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը, որի նպատակը անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրելն է: Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները՝ ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
30.07.2024 թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2024 թ. սեպտեմբերի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800.0 հազար դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում