Կառավարությունը մաքսային արտոնություն կտա «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ընկերությանը

1 Min Read

 Կառավարությունը մաքսային արտոնություն կտա «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ընկերությանը ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ՓԲ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվում է պլաստիկ շշերի նախակաղապարների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվում է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։

Հաշվի առնելով, որ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրում մեկ ապրանքատեսակի ծածկագիրը և ապրանքի բնութագիրը սխալ է նշվել, հետևաբար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խմբագրել այն՝ ներմուծման ընթացքում առաջացող խնդիրներից խուսափելու նպատակով։ Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը մնում է անփոփոխ։

Որոշման նպատակն է ապահովել «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 464-Ա որոշմամբ սահմանված արտոնության կիրառումը ամբողջ ծավալով:

Կիսվեք այս հոդվածով